Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
Ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն համայնքի բյուջեի վարչական մասի`
բաժին 4 խումբ 2 դաս 1 գյուղատնտեսություն ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածից (հոդված 4657) 15000.0 հազ. դրամ,
2. բաժին 9 խումբ 1 դաս 1 նախադպրոցական ուսուցում ոլորտի այլ կապիտալ դրամաշնորհներ հոդվածից (հոդված 4657) 15000.0 հազ.դրամ, պակասեցնել՝ ուղղելով համայնքի բյուջեի վարչական մասի բաժին 11 խումբ 1 դաս 2 ոլորտի պահուստային միջոցներ ( 4891 հոդվածին ),այնուհետև նույն ոլորտի 4891 հոդվածից պակասեցնել 30000.0 հազար դրամ մուտքագրելով՝ Համայնքի բյուջեի եկամուտների (հատված 1) վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր տողին տող (1392) և նպատակաուղղել՝ ա/ բաժին 4 խումբ 2 դաս 1 գյուղատնտեսություն ոլորտի Շենքերի և շինությունների կառուցում հոդվածին (հոդված 5112) 15000.0 հազար դրամ, Եղեգիս համայնքի արոտների հասանելիության մեծացման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների (ջրելատեղի, արոտ տանող դաշտամիջյան ճանապարհ, բաց կամ ծածկով մակատեղ, հովվի կացարան, ջրագծերի) կառուցման աշխատանքների ֆինանսավորման համար: բ/ բաժին 9 խումբ 1 դաս 1 նախադպրոցական ուսուցում ոլորտի Շենքերի և շինությունների կառուցում հոդվածին (հոդված 5112) 15000.0 հազար դրամ՝ Շատին բնակավայրում մանկապարտեզի վերանորոգման ծրագրի իրականացման համար: |