Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 28-ը հոկտեմբերի 2010 թվականի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ավագանին որոշում է՝ 1.Եղեգիս համայնքի Հորբատեղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը երեք տարի ժամկետով վարձակալությամբ օգտագործման տրամադրել Հորբատեղ բնակավայրի ստորև ներկայացված բնակիչներին՝
- Սարգսյան Արմեն Ավետիքի՝ <<Զինաներ>> կոչվող տարածք, 0.6հա խոտհարք,
- Ազիզյան Կարեն Ստեփանի` <<Գյոշալի>> կոչվող տարածք, 0,5հա արոտավայր,<<Դոլայներ>> կոչվող տարածք, 0,5հա արոտավայր:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ կնքել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրեր: |