29.04.24
Արշավ դեպի Աղնջաձորի փոքր քարավանատուն✅
|
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ արշավ դեպի Աղնջաձորի փոքր քարավանատուն, որը կառուցվել է 13-14-րդ դարերում։
|
|
27.04.24
💥 🇦🇲 Ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը նշվում է Հայաստանի Հանրապետությունում։
|
Աղնջաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բանախոսություն կրթության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ Սանամ Մարգարյանի հետ:Միջոցառման մեկնարկը տրվեց Աղնջաձորի փոքրիկների ելույթով, որին հաջորդեցին անհատ կատարումները:______«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։Ապրիլի 27-ին ՀՀ բոլոր մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև՝ Երևանի 12 վարչական շրջաններում կազմակերպվում են «Հայրենիքը պետությունն է: «Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք, անմիջապես որոնց հաջորդելու են մշակութային կարճ միջոցառումներ։ «Հայրենիքը պետությունն ...
Մանրամասն |
|
25.04.24
🇦🇲 Քաղաքացու օր
|
«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է Եղեգիս համայնքում։ Աղնջաձոր գյուղում կայանալու է հանրային քննարկում-բանախոսություն և տեղային մշակութային միջոցառում։ Իրականացվող մշակութային հանրային միջոցառումներին կարող է մասնակից դառնալ ձեզանից յուրաքանչյուրը։ Բանախոսը կրթության բնագավառում ակնհայտ հաջողություններ արձանագրած անձ է։ ✅Սիրով սպասում ենք բոլորիդ Ապրիլի 27-ին ժամը 14։00-ին Աղնջաձոր գյուղ ի մշակույթի տանը․․․
|
|
22.04.24
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Ապրիլի 30-ին ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 3-րդ նիստը։
|
|
18.04.24
ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
Ապրիլի 19-ին ժամը 15։00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա ավագանու արտահերթ թիվ երրորդ նիստը։
|
|
16.04.24
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Եղեգիս համայնքում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը: Եղեգիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 22Ա որոշմամբ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով 2024 թ.-ի բյուջեով նախատեսվել է 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար։ Դուք հնարավորություն ունեք ներկայացնելու համայնքին առնչվող գաղափարներ ու ծրագրեր, որոնք կդիտարկվեն, կքննարկվեն, ձեր քվեարկությամբ կընտրվեն և իրականացման հնարավորություն կստանան: Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն համայնքի www.yeghegis.am պաշտոնական կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում։
|
|
10.04.24
#Աշխատանքներ շարքից
|
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) -ի և Եղեգիսի համայնքապետարանի համագործակցության արդյունքում իրականացվել է ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ Շատին և Աղնջաձոր գյուղերում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |