ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ՕԳՈՍՏՈՍԻ 2024թվականի N 180Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ 31/07/2024 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 76-րդ հոդվածների և 78-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 19/04/2024թ․ թիվ 51Ա որոշումը, Եղեգիս համայնքի մրցութային հանձնաժողովի 31/07/2024թ. արձանագրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Եղեգիս համայնքի Գողթանիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 10-018-0121-0008, մակերեսը՝ 5հա) հողամասը 25 (քսանհինգ) տարի ժամկետով գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Գողթանիկ գյուղի բնակիչ Արգիշտի Սահակի Նազարյանին։
1)Հողամասի կադաստրային արժեքը կազմում է 475000 (չորս հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ:
2)Տարեկան վարձավճարը սահմանել 23940 (քսաներեք հազար ինը հարյուր քառասուն) ՀՀ դրամ, որը կազմում է տվյալ հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափի 840 տոկոսը և պետք է մուծվի 900 355 111 056 հաշվեհամարին:
3)Յուրաքանչյուր ամսվա վարձավճարը կազմում է 1995 ՀՀ դրամ:
4)Վարձավճարը վարձակալի կողմից մուծվում է հավասար չափերով՝ ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 20-ը:
5)5հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարք հողատեսքի հողի հարկի տարեկան դրույքաչափը կազմում է 2850 ՀՀ դրամ։
6)Առաջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց 10 օրվա ընթացքում:
7)Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք