 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 295Ա
ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման դրույթները
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ, Շատին, Արտաբույնք գյուղերում կառուցված փողոցային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտելու համար Եղեգիսի համայնքապետարան տալ ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք