Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 08Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Հերմոն Սիրանեսի փողոց 9 հասցեում գտնվող քաղաքացի Ժորա Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0006-0016) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 16-րդ կետի ա) ենթակետի դրույթները

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Եղեգիս համայնքի գյուղ Հերմոն Սիրանեսի փողոց 9 հասցեում գտնվող քաղաքացի Ժորա Հրանտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-029-0006-0016, մակերեսը 0,268 հա) առկա 126,17ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և անշարժ գույքի  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։

2․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024AC9YMG:

3․Օրինականացման համար սահմանված վճարը 126,17ք/մ ընդհանուր մակերեսով հասարակական նշանակության  հյուրատուն կառույցի համար գումարը կազմում է 159 226,54 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

 4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                              ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
Եղեգիս համայնք