ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2024թվականի N 245Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԵԿ ՆՎԵՐԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Աղնջաձոր 1-ին փողոց 8 հասցեում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023- ) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա) ենթակետի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 35-րդ, 58-րդ կետերը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10022EXKPUZ2 ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․Միավորել Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման ստորև ներկայացված հողատեսքերը՝
1)կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023-0007, մակերեսը՝ 0,06851հա,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023-0008, մակերեսը՝ 0,003հա։
2.Միավորված անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 1-ին փողոց, թիվ 8 հասցեն։
2․Եղեգիս համայնքի գյուղ Աղջաձոր 1-ին փողոց 8 հասցեում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանի սեփականության իրավունքով պատկանող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023- , մակերեսը 0,07151 հա) առկա 141,1ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և բնակելի տան նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։
3․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024FVMLQV:
4․Օրինականացման համար սահմանված վճարը 141.1ք/մ մակերեսով բնակելի տան համար ընդհանուր գումարը կազմում է 75629,6 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109 հաշվեհամարին:
5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
Եղեգիս համայնք