Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով
Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է 1.Հաստատել 27-ը հունվարի 2025թ. թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
1)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին,
2)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Քարագլուխ գյուղում նոր դպրոց կառուցելուն հավանություն տալու մասին,
3)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի կառավարման ամենամյա ծրագիրը հաստատելու մասին,
4)Եղեգիս համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
5)Քաղաքացի Բենիամին Լյովայի Նազարյանի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
6)Եղեգիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան և տրանսպորտային միջոցները «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին,
7)Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի 2023-2027 թ.թ. հնգամյա զարգացման ծրագրի՝ 2024 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի և կատարված աշխատանքների հաշվետվությունը հաստատելու մասին,
8)Ավագանու 14/11/2022թ․ «Եղեգիս համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-ի N 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 120Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին,
9)Ավագանու 20/12/2024թ․ «2025 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 133Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին,
10)Ավագանու 20/12/2024թ․ «2025 թվականի համար «Եղեգիսի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 134Ա որոշման հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|