Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման դրույթները, կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10072TWAG8C ծածկագիրը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող, հանգուցյալ Ռաֆիկ Ջիվանի Իսրայելյանի սեփական բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և բնակելի տանը (կադաստրային ծածկագիր՝ 10-021-0024-0016, մակերեսը՝ 0,09203 հա) տրամադրել Եղեգիս համայնք, Եղեգիս գյուղ, 5-րդ փողոց, տուն 11 հասցեն։