Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Եղեգիս համայնքի ավագանու 26/06/2024թ․ թիվ 68Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Եղեգիս համայնքի Հերմոն գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Արայիկ Գագիկի Աբրահամյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հողամասը (կադաստրային ծածկագիր 10-029-0116-0033, մակերեսը 0,6638հա) բաժանել երկու՝ ստորև ներկայացված տվյալներով միավորների․
1)կադաստրային ծածկագիր՝ 10-029-0116- , մակերեսը՝ 0.2655հա,
2)կադաստրային ծածկագիր՝ 10-029-0116- , մակերեսը՝ 0.3983հա:
2.Առանձնացված անշարժ գույքերը ենթակա են պետական գրանցման։
3․ Առաջարկել քաղաքացի Արայիկ Գագիկի Աբրահամյանին՝ վճարել համայնքային բյուջեի 900 355 113 060 հաշվեհամարին 323644,5 (երեք հարյուր քսաներեք հազար վեց հարյուր քառասունչորս ամբողջ հինգ տասնորդական) ՀՀ դրամ գումար, որպես կադաստրային արժեքների տարբերություն։