Այսօր: Կիրակի, 8 Դեկտեմբերի 2024թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 245Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Եղեգիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Եղեգիս, (093) 355759, shatin.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 245Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱՐԵԿ ՆՎԵՐԻ ԲԱԲԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հաշվի առնելով, որ համայնք Եղեգիս, գյուղ Աղնջաձոր 1-ին փողոց 8 հասցեում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023- ) կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում  այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ.-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ գլխի 13-րդ կետի ա) և բ) ենթակետերի, և 18-րդ կետի ա)  ենթակետի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշման 35-րդ, 58-րդ կետերը, Կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի 10022EXKPUZ2 ծածկագիրը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      Ե Մ

1․Միավորել Եղեգիս համայնքի Աղնջաձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման ստորև ներկայացված հողատեսքերը՝

1)կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023-0007, մակերեսը՝ 0,06851հա,

2)կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023-0008, մակերեսը՝ 0,003հա։

2.Միավորված անշարժ գույքին տրամադրել Եղեգիս համայնք, Աղնջաձոր գյուղ, 1-ին փողոց, թիվ 8 հասցեն։

2․Եղեգիս համայնքի գյուղ Աղջաձոր 1-ին փողոց 8 հասցեում գտնվող քաղաքացի Նարեկ Նվերի Բաբայանի սեփականության իրավունքով պատկանող հողամում (կադաստրային ծածկագիր՝ 10-007-0023- , մակերեսը 0,07151 հա) առկա 141,1ք/մ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչել օրինական և բնակելի տան  նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքը (կցվում է անշարժ գույքի հատակագիծը)։

3․Ինքնակամ կառույցն օրենքով սահմանված կարգով հաշվառված է ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային բազայում: Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2024FVMLQV:

4․Օրինականացման համար սահմանված վճարը 141.1ք/մ մակերեսով բնակելի տան համար ընդհանուր գումարը կազմում է 75629,6 ՀՀ դրամ, որը պետք է մուծվի 900 355 124 109  հաշվեհամարին:

 5.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1
(093) 355759
shatin.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50828428@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner