Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019թ.
Եղեգիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՈՂԻ ԱՃՈՒՐԴ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 10 - Հոկտեմբեր 31
_______Հայտարարություն_______
2019,Սեպտեմբեր 6 - Հոկտեմբեր 4
համայնքի ղեկավարի մոտ բնակիչների ընդունելության մասին
2019,Մայիս 10 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.09.19 ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
 Սիրելի հայրենակիցներ շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ:Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ և ազգային ինքնության պահպանման ու գոյատևման միակ ուղին:Անկախության մեր անցած ճանապարհին մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք սեփական սահմանները, ստեղծեցինք հզոր բանակ:Մեր ժողովուրդը դժվարությունների, հերոս տղաների արյան գնով պաշտպանեց մեր հողը, ... Մանրամասն
19.09.19 ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 8 ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

  Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ.

  Տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 27-ին , ժամը 16:00-ին Շատինի միջնակարգ դպրոցում կկայանա Եղեգիս համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը:

09.09.19 Հայտարարություն

Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ՝ տեղեկացնում ենք, որ սոցիալապես անապահով ընտանիքները ովքեր գտնվում են անտառի անմիջական հարևանությամբ, ոչ  արտադրական նպատակով  թափուկ  վառելափայտ անվճար ստանալու համար կարող են իրենց գրավոր դիմումով/ կից անձնագրի պատճենով/ դիմել Եղեգիսի համայնքապետարան մինչև 13.09.2019թ.:

09.09.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի Եղեգիս համայնքի բնակիչներ՝ տեղեկացնում ենք, որ Գեղարքունիքի  մարզում  առկա  է  սիբիրյան   խոց   հիվանդությունը։ Վարակից խուսափելու  համար  խնդրվում  է բնակչությանը  հնարավորինս  նվազագույնի  հասցնել շփումը   հարևան մարզի  հետ՝ խստիվ արգելվում  է կենդանիների,  կաթնամթերքի,  մսամթերքի  տեղափոխությունը։

  Եղեգիսի  համայնքապետարան 

06.09.19 Շնորհակալություն Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանին և Մարզային համակարգող Հերմինե Փայտյանին


Մանկական զարգացման հիմնադրամի աջակցությամբ և համայանքապետարանի սոցիալական աշխատողի կատարած կարիքների գնահատման հիման վրա, ,, Հասանելի համայնքային ծառայություններ,, ծրագրի շրջանակներում համայնքի 5 դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին տրամադրվեց հագուստ, գրենական պիտույքներ և հիգենայի պարագաներ:
Ինչպես նաև մեկ ընտանիքի հիմնադրամը տրամադրեց վարսահարդարման պարագաներ` ընտանիքի դիմակայունության բարձրացմանը նպաստելու համար:

05.09.19 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
 Հարգելի քաղաքացիներ    «Գեոմայնինգ» ՍՊԸ-ի կողմից 2019-2021թթ.. ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բազմամետաղների հանքերևակման  սահմաններում ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները /քննարկումները՝ 2-րդ փուլ/ կայանալու է ս/թ սեպտեմբերի 12-ին, ժամը 16-ին Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:    Եղեգիս համայնքի հարգելի բնակիչներ, հարգելի շահագրգիռ քաղաքացիներ և կազմակերպություններ խնդրում ենք մասնակցել նշված  հանրային լսումներին /քննարկումներին/ և ձեր գրավոր դիտողությունները, առաջարկությունները կարող եք ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի ... Մանրամասն
01.09.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
 Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է:Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան: Այս օրվա խորհրդից անմասն չմնաց նաև Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի միջնակարգ դպրոցը:Դպրոցի 2019-2020 թվականի շրջանավարտները մեծ շուքով նշեցին սեպտեմբերի 1-ը:Տոնին ներկա էր նաև Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը,ով իր ողջույնի խոսքի հետ միասին առաջին դասարանցիներին և նախակրթարանի սաներին հանձնեց Եղեգիսի համայնքպետարանի կողմից տրամադրված  գրենական պիտույքները: Շնորհավոր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Եղեգիսում հրեական սրբավայրեր են հայտնաբերվել
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Վայոց Ձորի մարզ, Եղեգիս համայնք, բն.Շատին, 1փող. 1

(0281) 99282

shatin.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԵՂԵԳԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner